|
|
 |
| |
|
Կենտրոնի
ծառայությունները
Կոնուսը
առաջին ընկերությունն
է, որը Ռուսաստանում
և հարավկովկասյան
տարածաշրջանում
մասնագիտացել
է մանուկների
ստեղծագործական
գործընթացում
օգտագործվող
ապրանքների
վաճառքում:
Մենք ոչ
միայն հաջողությամբ
ներկայացնում
ենք արտասահմանյան
և հայրենական
լավագույն
արտադրողների
արտադրանքը,
այլև մատուցում
ենք բազմազան
ու տարաբնույթ
ծառայություններ
մշտական և
պոտենցիալ
հաճախորդների
համար:
Մանկական
զարգացման
կենտրոնում
գործում է
ծառայությունների
բազմաճյուղ
համակարգ:
Կենտրոնի
տարածքում
կանոնավոր
կերպով անց
են կացվում
ցուցադրական
դասեր, որոնց
ընթացքում
երեխաները
և մեծահասակները
հնարավորություն
են ստանում
ծանոթանալու
առաջարկվող
արտադրանքի
օգտագործման
առանձնահատկություններին,
կազմակերպվում
են խորհրդակցություններ
և ուսուցանող
պարապմունքները:
Կոնուս
մանկական
զարգացման
կենտրոնին
կարող են անդամագրվել
և նրա ծառայություններից
օգտվել հայաստանաբնակ
բոլոր քաղաքացիներն
առանց տարիքային
սահմանափակման
|

|
|
|
|
|
Կենտրոնի
նպատակները
- Դաստիարակել
համակողմանի
զարգացած
մանուկներ
և պատանիներ,
նպաստել նրանց
ճիշտ աշխարհայացքի
ձևավորմանն
ու ամբողջացմանը:
- Երեխաների
մեջ ձևավորել
գեղագիտական
բարձր ճաշակ
և նպաստել
նրանց գեղագիտական
դաստիարակությանը:
- Հայտնաբերել
մանուկների
ստեղծագործական
ունակությունները,
դրանք ուղղորդել
և զարգացնել:
- Նպաստել
մարդկային
արատավոր
հատկանիշների
վերացմանը`
որպես հանրային
չարիքի:
- Հանրության
մեջ ամրապնել
այն գիտակցությունը,
թե ստեղծագործական
հմտությունները
և կարողությունները
մարդու անհատական
և հանրային
դաստիարակության
կարևորագույն
գործոններ
են:
|

|
|
|
|
|
Կենտրոնի
խնդիրները
- Ստեղծել
խմբակներ,
որոնք կնպաստեն
երեխաների
գեղագիտական
դաստիարակությանը,
ստեղծագործական
ունակությունների
հայտնաբերմանն
ու զարգացմանը:
- Կազմակերպել
մանկական
խմբակների
ստեղծագործական
աշխատանքներում
օգտագործվող
ապրանքների
ցուցահանդես-վաճառքներ:
- Ստեղծել
հոգեբանական,
բովանդակային
հեռուստածրագիր,
որը նպատակաուղղված
կլինի արթնացնելու
յուրաքանչյուրի
հոգում թաքնված
փոքրիկ ստեղծագործողին:
- Վերոհիշյալ
ծրագրի սահմաններում
կգործի նաև
ուսումնական
հաղորդում,
որի եթերաժամերին
մասնագետները
(ապագայում`
նաև կենտրոնի
լավագույն
սաները) կուսուցանեն
նկարելու,
քանդակելու
և հմուտ ձեռքեր
ունենալու
գաղտնիքները:
- Ստեղծել
ուսուցման
կենտրոններ,
որոնք կբարձրացնեն
երեխաների
զարգացման
խնդիրներով
զբաղվող մասնագետների
որակավորումը,
խորհուրդներով
կօգնեն մայրիկներին:
- Ստեղծել
ծնողական
կոմիտե, որը
պետք է հանդիսանա
կենտրոնի
գործունեությունը
վերահսկող
հասարակական
միավորում:
- Հրատարակել
ամսագիր, որը
նվիրված կլինի
երեխաների
մտավոր և ստեղծագործական
զարգացման
խնդիրներին:
- Համագործակցել
բարեգործական
ընկերությունների
հետ:
|

|
|
|
|