 |
Կոնուս
մանկական
զարգացման
կենտրոնի
բացման արարողությունը
կայացել է
2007թ. նոյեմբերի
12-ին: Բացման
արարողությանը
այցելել էին
ավելի քան
200 հյուրեր
և շնորհանդեսը
լայնորեն
լուսաբանվել
է զանգվածային
լրատվամիջոցների
կողմից: Միջոցառման
ընթացքում
ներկայացվում
էր կենտրոնի
կողմից առաջարկվող
տեսականին
և երեխաները
խաղալով դրանց
հետ, միջոցառման
մասնակիցներին
ցուցադրում
էին իրենց
հմտությունները
և պատկերացումները:
|
 |
Հյուրերը
հիանում էին
նայելով երեխաներին,
որոնք խանդավառությամբ
խաղում էին
Կոնսուս մանկապատանեկան
զարգացման
կենտրոնի
կողմից տրամադրված
խաղալիքներով:
Միաժամանակ,
խաղասեղանի
մոտ էին կենտրոնի
ուսուցիչները,
որոնք երեխաներին
ցույց էին
տալիս խաղալիքների
զարմանահրաշ
հատկությունները:
Կոնուսի կողմից
ստեղծվում
են երեխաների
խմբակներ,
որոնք կանոնավոր
կերպով կհանդիպեն
կենտրոնում
և կխաղան միմյանց
հետ` իրենց
պատկերացումներն
արտահայտելու
ուղիներ փնտրելով:
|
 |
Միջոցառմանը
մասնակցում
էին նաև զանգվածային
լրատվամիջոցների
ներկայացուցիչները,
որոնք ևս տպավորված
էին Կոնուս
մանկապատանեկան
զարգացման
կենտրոնի
այս բացառիկ
նախաձեռնությամբ:
Մի շարք առաջատար
թերթերի և
ամսագրերի
լրագրողների
կողմից հարցազրույցներին
զուգընթաց
միջոցառումը
լուսաբանվում
էր նաև հայկական
տարբեր հեռուստաընկերությունների
կողմից: Նշվեց,
որ Կոնուս
կենտրոնը
պատրաստվում
է ունենալ
իր սեփական
հեռուստածրագիրը,
որը կպատմի
խմբակներ
այցելող երեխաների
և նրանց ձեռքբերումների
մասին:
|
 |
Կոնուս
մանկապատանեկան
զարգացման
կենտրոնի
գլխավոր տնօրեն
Ամալիա Կարապետյանը
(ձախ կողմից)
բավականին
տպավորված
էր` տեսնելով
այն բոլոր
նախապատրաստական
և կազմակերպչական
աշխատանքների
արդյունքները,
որոնք նա կատարել
էր նախքան
բացման արարողությունը:
Նա ասաց, որ
հավատում
է կենտրոնի
բարեհաջող
զարգացմանը,
որը վկայում
են երեխաների
և նրանց ծնողների
ժպիտները,
որոնք բոլորը
շատ ուրախ
են Հայաստանում
այս ուրույն
նախաձեռնության
համար: Բոլոր
հյուրերը
անչափ տպավորված
էին միջոցառման
կազմակերպչական
բարձր մակարդակից:
|
 |
Կոնուս
մանկապատանեկան
զարգացման
կենտրոնի
ֆինանսական
տնօրեն Տիգրան
Ասատրյանը`
կենտրոնի
հիմնադիրներից
մեկը, նույնպես
ողջունեց
մասնակիցներին
և ներկայացրեց
կենտրոնի
ռազմավարությունը:
Նա շեշտեց,
որ համաձայն
գալիք պլանների,
նախատեսվում
է Հայաստանի
ողջ տարածքում
բացել կենտրոնի
մասնաճյուղեր,
որը մեծապես
կնպաստի մանուկների
զարգացմանը:
Տիգրան Ասատրյանն
աշխատում
է նաև Մոսկվայի
Կոնուս կենտրոնում
և նա ներկայացրեց
Կոնսուսի
Մոսկվայի
գրասենյակի
գլխավոր տնօրենի
ողջույնի
խոսքը:
|
 |
Խնկո
Ապոր անվան
մանկական
գրադարանի
տնօրեն Ռուզաննա
Տոնոյանը
ևս արտահայտեց
իր աջակցությունը
Կոնուս մանկապատանեկան
զարգացման
կենտրոնի
հետ համագործակցությունը
զարգացնելու
առումով: Ռուզաննա
Տոնոյանը
հանդիսանում
է կենտրոնի
հիմնական
գործընկերներից
մեկը և նա
ամենօրյա
շփման մեջ
է մանուկների
հետ, ինչպես
նաև շատ ծնողների
և երեխաների
նա խորհուրդ
է տվել մասնակցելու
կենտրոնի
գործունեությանը:
|
 |
Բացման
արարողությանը
այցելել էին
նաև Մանկական
տիկնիկային
թատրոնի սաները,
որոնք ներկայացրեցին
հայկական
ազգային պարը`
ավանդական
Քոչարին, որը
համարվում
է հաղթանակների
պարը: Իհարկե,
Հայաստանում
կենտրոնի
բացումը կարող
է համարվել
ծնողների
և երեխաների
հաղթանակը:
Հարկավոր
է նշել, որ
Մանկական
տիկնիկային
թատրոնի սաները
ներկայացնում
էին իրենց
պարը իրենց
իսկ կողմից
պատրաստված
տիկնիկների
միջոցով:
|
 |
Միայն
ժպիտներ և
շնորհակալանքի
խոսքեր էին
լսվում ծնողների
կողմից: Ծնողները
մանրակրկիտ
կերպով ուսումնասիրում
էին Կոնուս
մանկապատանեկան
զարգացման
կենտրոնի
գրքույկները
և հիանում
էին ապրանքների
լայն տեսականիով,
որոնք մեծապես
կաջակցեն
նրանց երեխաների
դաստիարակման
գործում: Ծնողներն
իրոք շատ ուրախ
էին իրենց
երեխաներին
խմբակներ
բերելու համար,
որտեղ կենտրոնի
ուսուցիչները
երեխաներին
ցույց են տալիս,
թե ինչպես
խաղալ` արտահայտելով
երևակայությունը:
|
 |
Բացման
արարողության
ժամանակ խաղասեղանը
շրջապատված
էր մանուկների
կողմից, որոնք
խաղում էին
Կոնուս կենտրոնի
կողմից տրամադրված
խաղալիքներով:
Երեխաներն
անչափ ուրախ
և տպավորված
էին, քանի
որ հհնարավորություն
ունեին հանրությանը
ցուցադրելու
իրենց հմտությունները
և շնորհքը:
Կենտրոնի
ուսուցիչներից
մեկը նշեց,
որ երեխաների
ժպիտները
և խանդավառությունը
կենտրոնի
ամենակարևոր
ձեռքբերումն
է: Երեխաներն
ոգևորված
կերպով խաղում
էին և ցուցադրում
էին իրենց
երևակայությունը`
հեքիաթներից
և մուլտֆիլներից
տարբեր կերպարների
նմանակները
ստեղծելով:
|
 |
Բացման
արարողության
վերջում պաշտոնապես
բացվեց Կոնուս
մանկապատանեկան
կենտրոնի
խանութը, որը
գտնվում է
Խնկո Ապոր
անվան Մանկական
գրադարանի
ներքնահարկում:
Բոլոր մասնակիցները
շատ ուրախ
էին աշխարհահռչակ
լավագույն
մանկական
խաղալիքները
Հայաստանում
տեսնելու
համար: Այս
խաղալինքերը
բացառիկ են
և մշակված
են մանրակրկիտ
և երկարատև
հետազոտությունների
արդյունքում,
որի նպատակն
է մանկությունը
դարձնել ուրախ
և երևակայություններով
լի:
|
| |
|